28 սեպտեմբերի 2020 - 15:35 AMT
ՄԻԵԴ-ը կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին ՀՀ դիմումը

Ստրասբուրգի դատարանը Հայաստանից հարցում է ստացել պահանջով՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, դատարանը կքննարկի այն, փոխանցում է «Այսօրը»։

«Դատարանը պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդություն է ստացել: Այն քննարկվում է», - ասել են դատարանից:

Ավելի վաղ ՀՀ ներկայացուցչությունը դատարանում հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռմբակոծությունը քաղաքացիական օբյեկտների վրա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 59 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։