28 սեպտեմբերի 2020 - 16:50 AMT
Ադրբեջանը 10 միավոր զրահատեխնիկա է կորցրել․ ՊԲ-ի նոր տեսանյութը

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների դեմ ծավալված տանկային մարտում կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա, հայտնում են Արցախի ՊԲ-ից։

«Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։