28 սեպտեմբերի 2020 - 17:54 AMT
Կամիկաձե ԱԹՍ-ն՝ Մարտակերտի վրա (Վիդեո)

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է գրոհային անօդաչու թռչող սարքի թռիչքը Մարտակերտի վրա։

«Կամիկաձե ԱԹՍ-ն՝ Մարտակերտի վրա»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։