28 սեպտեմբերի 2020 - 22:23 AMT
46 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահի հրամանագրերով՝ հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է Արցախում զոհված Պաշտպանության բանակի 46 զինծառայող։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Արցախի պաշտպանության բանակում ընդհանուր 58 զոհ կա: