29 սեպտեմբերի 2020 - 09:38 AMT
Հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացման նոր տեսանյութ կա

Հայկական զինուժը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հակառակորդի հենակետերն ու մարտական տեխնիկան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 29-ի առավոտվա դրությամբ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։

Նա հավելել էր նաև, որ վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ՝ խոստանալով շուտով տեսանյութ հրապարակել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի պաշտպանության բանակում 84 զոհ կա։