Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռայն համակարգով ոչնչացվել է հակառակորդի 2 ուղղաթիռ, հատնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ստեփանյանը նաև ուղղաթիռների խոցումից կադրեր է հրապարակել։
Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր հայտնել, որ սեպտեմբերի 29-ին ինքնաթիռ կամ ուղղաթիռներ են խոցվել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։