29 սեպտեմբերի 2020 - 13:02 AMT
Հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը

Ադրբեջանական զինուժը հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին»,-ասվում է գրառման մեջ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ Վարդենիսում 1 քաղաքացիական անձ է զոհվել

«Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել։

Ավելի վաղ հայտնի դրձավ, որ ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: Ռազմական գործողություններից անմիջապես հետո ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ կամավոր Արցախ մեկնելու պատրաստակամություն են հայտնել։ ՀՀ-ում ու Արցախում ռազմական դրություն է հայտարարվել։ ՀՀ-ից պահեստազորում հաշվառվածների ելքն արգելված է։