29 սեպտեմբերի 2020 - 14:02 AMT
ՊՆ․ Սնունդ հավաքելու իմաստ չկա, օգնությունը պետք է լինի նպատակային

Դեպի Արցախ ուղարկվող օգնությունն անհրաժեշտ է պարտադիր համադրել Տեղական ինքնակառավարման մարմինների, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ, հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին, օրինակ, սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։