29 սեպտեմբերի 2020 - 14:49 AMT
Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի ՊՆ-ի ու այլ պաշտոնական կայքերը

Մոնթե Մելքոնյանի կիբեռ բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, այդ թվում նաև պաշտպանության նախարարության և նախագահի:

«Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են: Դրանց թվում է նաև Ադրբեջանի ՊՆ կայքը։ Շարունակելի: Սպասեք մեզ»,- նշված է կիբեռ բանակի հաղորդագրությունում:

Նաև հայտնել են, որ Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․փոստերից տվյալներ են արտահանել, դրանք հասանելի են։

«Ձեռք բերված փաստաթղթերն ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոցցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է»,- նշվում է կիբեռ բանակի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։