29 սեպտեմբերի 2020 - 15:10 AMT
Հարձակման սկզբից Ադրբեջանը 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակատեղիի վրա

Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադ» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել։

Ռուսական կամ սովետական արտադրության «Գրադերի» հեռահարությունն այնքան չէ, որ արկերը շփման գծից հասնեն մայրաքաղաք, սակայն ադրբեջանցիներն ունեն նաև իսրայելական lynx ու թուրքական T-122 համակարգեր` նույն 122 մմ տրամաչափի, ավելի մեծ հեռահարությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։