29 սեպտեմբերի 2020 - 15:14 AMT
Թոմ Քաթինան՝ Արցախին ու ՀՀ-ին․ Ամուր մնացեք, Նուբա լեռներում աղոթում ենք ձեզ համար

2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինան թվիթերյան իր միկրոբլոգում աջակցությունն է հայտնել Արցախին։

«Սիրելի հայ ընկերներ, այստեղ՝ Նուբա լեռներում, մենք աղոթում ենք ձեզ համար ու Արցախում մարտերի խաղաղ լուծման համար։ Ամուր մնա՝ Արցախ ու Հայաստան»,- գրել է նա։

Սուդանի Նուբա լեռների շրջանը 2011 թվականից ակտիվ կոնֆլիկտային գոտի է համարվում, Քաթինան 750,000 բնակչություն ունեցող այդ շրջանի միակ վիրաբույժն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։