22 հուլիսի 2002 - 22:03 AMT
ԱԼԻԵՒԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային կազմակերպությունների պասիվության մասին: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, ելույթ ունենալով Յալթայում ՎՈՒԱՄ-ի վեհաժողովի արդյունքների վերաբերյալ, նա ասել է, որ այդ հակամարտության կարգավորման հարցերով ստեղծված ԵԱՀԿ խմբի աշխատանքը, որի կազմում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներն են, առայժմ «ոչ մի արդյունք չի տալիս»: