29 սեպտեմբերի 2020 - 15:37 AMT
ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի ուղղաթիռը (Վիդեո)

Պաշտպանության բանակը ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ոչնչացվում հակառակորդի ուղղաթիռը։

Ավելի վաղ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ադրբեջանական 2 ուղղաթիռ է խոցվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։