29 սեպտեմբերի 2020 - 18:45 AMT
Ադրբեջանցիների «Օրբիտեր-1K» ԱԹՍ է խոցվել

Համացանցում հրապարակվել են ադրբեջանցիների «Օրբիտեր-1K» ԱԹՍ-ի խոցման կադրեր։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մեդիափորձագետ Ռաֆայել Աֆրիկյանը։

«Ադրբեջանական «Օրբիտեր-1K» ԱԹՍ-ի խոցում»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 83 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։