29 սեպտեմբերի 2020 - 19:03 AMT
Հայկական կողմի զոհերի ցանկից ևս 3 զինծառայող ողջ է

Հայկական կողմի զոհերի ցուցակում հայտնված ՊԲ զինծառայողներից ևս 3-ը ողջ են։

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել՝ ևս մեկ անգամ հայցելով զինծառայողների հարազատների ներողամտությունը։

«Տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։

Այսպիսով, մարտական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է ՊԲ 80 զինծառայող։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։