29 սեպտեմբերի 2020 - 20:46 AMT
ՊԲ-ն ադրբեջանական մի ամբողջ ստորաբաժանում է ոչնչացրել

Արցախի պաշտպանության բանակը միանգամից ամբողջ ստորաբաժանում է ոչնչացրել, փախանցում է պաշտպանության նախարարության խոսնակ շուշան Ստեփանյանը։

«Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան։ Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողություն է»,-գրել է Ստփեանայնը՝ հրապարակելով նոր տեսանյութ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։