30 սեպտեմբերի 2020 - 09:23 AMT
ՊՆ․ Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկայնքով փոխհրաձգություն է

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ սեպտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։