30 սեպտեմբերի 2020 - 10:26 AMT
Լիբիական ինքնաթիռն ուղիղ չվերթ է կատարել Բաքու

Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը Buraq Air ավիաընկերության Բոինգ 737-ը ինքնաթիռն ուղիղ չվերթ է կատարել Տրիպոլիից Բաքու։

Ինքնաթիռի երթուղին գրանցվել է Flightradar-ով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան վարձկանների է հավաքագրում Մերձավոր Արևելքի և այլ երկրներում և տեղափոխում Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։