30 սեպտեմբերի 2020 - 11:06 AMT
300 մլն դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով:

Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի ծխախոտ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար: