30 սեպտեմբերի 2020 - 13:35 AMT
ՊԲ․ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետ ենք ոչնչացրել, պատժիչ գործողություն ենք իրականացնում

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ, խոցել են «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»,-գրել է Հովհաննիսյանը։

Ավելի ուշ Հովհաննիսյանը հայտնել է նաև ևս մեկ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցելու մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։