30 սեպտեմբերի 2020 - 19:26 AMT
Լավրովը և Մնացականյանն անընդունելի են համարել տարածաշրջանի անվտանգությունը խաթարող երկրների քայլերը

ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք անընդունելի են համարել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրել է վերջին զարգացումները:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Մնացականյանը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ: