1 հոկտեմբերի 2020 - 12:19 AMT
Լոս Անջելեսում հազարավոր հայեր են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ ցույց են արել

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հազարավոր հայեր երթի են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ցույցի մասնակիցները պահանջել են միջազգային հանրությունից դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի գործողությունները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):