1 հոկտեմբերի 2020 - 14:39 AMT
Հովհաննիսյան․ Հադրութին հարվածեցին հրետանիով, խաղաղ բնակչությանն են խփում

Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը, Հադրութին հարվածել են հրետանիով, փոխանցում է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։