16 փետրվարի 2009 - 16:49 AMT
Թուրքական Նեվշեհիր քաղաքում կայացել է «Հայ եւ թուրք ուսանողների երկխոսություն»
Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական ֆոնդի (TESEV), Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի, Հրանտ Դինքի ֆոնդի եւ «Ակոս» թերթի աջակցությամբ Թուրքական Նեվշեհիր քաղաքում «Հայ եւ թուրք ուսանողների երկխոսություն» նախագծի շրջանակներում կայացել է մոտ 80 թուրք եւ 20 հայ ուսանողների հանդիպում, գրում է թուրքական Radikal թերթը: Երկու հարեւան երկրների ուսանողներին մտերմացնելու նպատակով նախագծի շրջանակներում կազմակերպվել էին սեմինարներ, համերգներ, ժամանցային միջոցառումներ: Հանդիպմանը համատեղ հայտարարություն է ընդունվել թուրքերի եւ հայերի միջեւ թշնամություն սերմանելու դեմ:

Նեվշեհիր քաղաքի համալսարանի շրջանակում ծրագրվում է բացել հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետ: Ներկայումս ընթանում են հայոց լեզվի դասավանդողների որոնումները: