16 փետրվարի 2009 - 18:01 AMT
Հայոց լեզվի ֆակուլտետ է բացվելու եւս մեկ թուրքական համալսարանում
Թուրքիայի կրթության բարձրագույն խորհուրդը թույլատրել է հայոց լեզվի եւ գրականության երկրորդ ֆակուլտետի բացումը: Նոր ֆակուլտետը կբացվի Կայսերի շրջանի Էրսիես համալսարանում:

Ավելի վաղ Նեվշեհիր համալսարանում բացվեց հայոց լեզվի եւ գրականության բաժին, ներկայումս փնտրվում են հայոց լեզվի դասավանդողներ: