Հույն հաքերների Anonymous Greece խումբը Ադրբեջանի 150-ից ավելի պետական կայք է կոտրել։
«Որպես փոքր աջակցություն հայերին»,-ասվում է խմբի ֆեյսբուքյան էջում։
Նրանք սկզբից կոտրել են Ադրբեջանի 83 պետական կայք, ավելի ուշ՝ ևս 76-ը։ Ցանցահենների էջում բերված է նաև կոտրված կայքերի ցուցակը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։