16 փետրվարի 2009 - 18:22 AMT
ՀԱՊԿ եւ Գաղթի միջազգային կազմակերպության բյուրոն ընդլայնում են համագործակցությունը
Փետրվարի 16-ին Մոսկվայում` Հասարակական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Ռդ-ում Գաղթի միջազգային կազմակերպության (ԳՄԿ) բյուրոյի տնօրեն Էնրիկո Պոնզիանիի հանդիպումը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ապօրինի գաղթի եւ մարդկանց առեւտրին հակագործելու ոլորտում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրեց Էնրիկո Պոնզիանիին Կազմակերպության ձեւաչափով ստեղծված ապօրինի գաղթի դեմ պայքարի մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի, տվյալ ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ ջանքերի ակտիվացման մասին:

Էնրիկո Պոնզիանին իր հերթին հաղորդեց ապօրինի գաղթին եւ մարդկանց վաճառքին հակագործելու ոլորտում ՀԱՊԿ երկրների ազգային օրենսդրությունների գործող նորմերի համեմատական-իրավական վերլուծության անցկացմանը մասնակցելու Ռուսաստանի ԳՄԿ բյուրոյի պատրաստակամության մասին` միջազգային իրավունքի նորմերին դրանց համապատասխանությունը որոշելու համար:

Հանդիպման մասնակիցները նշեցին 2006թ. հուլիսին ստորագրված ՀԱՊԿ Քարտուղարության եւ ԳՄԿ Վարչության միջեւ համագործակցության մասին Արձանագրության իրագործման դրական արդյունքները, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ մամլո քարտուղարությունը: