2 հոկտեմբերի 2020 - 12:00 AMT
Հադրութին «Սմերչով» հարվածել են․ Քաղաքացիականներ են վիրավորվել

Հոկտեբերի 2-ի կեսօրին Արցախի Հադրութ քաղաքին ադրբեջանական կողմը հարվածել է «Սմերչով», հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։