16 փետրվարի 2009 - 18:34 AMT
ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունները կքննարկեն ղարաբաղյան եւ վրացա-հարավօսական հակամարտությունները
Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին Վիենայում կարող է կայանալ Հարավային Կովկասի երկրների պատվիրակությունների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Լարիսա Ալավերդյանը: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան եւ վրացա-հարավօսական հակամարտությունները: Գորան Լենմարկերը մի անգամ չէ, որ նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարող է նպաստել նման հարցերի լուծմանը»,- հայտնել է Ալավերդյանը` ավելացնելով, որ պատվիրակությունների միջեւ ոչ պաշտոնական հանդիպումները գրեթե միշտ են տեղի ունենում:

ԵԱՀԿ ԽՎ ութերորդ ձմեռային նստաշրջանը կկայանա Վիենայում փետրվարի 19-20: