2 հոկտեմբերի 2020 - 13:49 AMT
Հադրութին «Սմերչով» կրկին հարվածել են․ Կա 5 վիրավոր

Հակառակորդը «Սմերչով» ևս մեկ հարված է հասցրել Հադրութին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նորից խփեցին Հադրութին»,- գրել է նա։

Ըստ նրա՝ կա 5 վիրավոր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։