2 հոկտեմբերի 2020 - 14:12 AMT
Երգչուհի Չիչերինան ադրբեջանական ԱԹՍ-ի կրակի տակ է ընկել

Ռուսաստանցի երգչուհի Յուլիա Չիչերինան Արցախում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ է ընկել։ Այս մասին հայտնում է WarGonzo տելեգրամյան ալիքը։

Նա նշել է, որ երգչուհին իրենց զրույցի պահին ապահով է եղել, թաքնվել է բլինդաժում։

Ըստ տեղեկությունների՝ նա Արցախում էր, հակամարտության հարցում աջակցում է հայկական կողմին։

Հոկտեմբերի 1-ին Արցախում ադրբեջանական հրետակոծության տակ էր ընկել նաև լրագրողների խումբ, որոնց թվում կային նաև օտարերկրյա լրագրողներ։ 4 լրագրող վիրավորվել էր:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։