16 փետրվարի 2009 - 18:53 AMT
Ռուսաստանի Դաշնության խորհրդում կայացել է Կովկասյան հանձնաժողովի առաջին նիստը
Փետրվարի 16-ին Դաշնության խորհրդում կայացել է Կովկասի խնդիրների օրենսդիրների Խորհրդի հանձնաժողովի (Կովկասյան հանձնաժողով) առաջին նիստը: նիստը վարել է Դաշնության Խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Կովկասյան հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Տորշինը:

Դաշնության խորհրդի նախաձեռնությամբ ստեղծված Կովկասյան հանձնաժողովը հանդիսանում է Օրենսդիրների խորհրդի խորհրդատվական մշտական գործող մարմինը: Նրա հիմնական խնդիրներն են` կովկասյան տարածաշրջանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրականացման մասին տեղեկատվության հավաքը, վերլուծությունն ու ընդհանրացումը, տարածաշրջանի զարգացման ՌԴ օրենսդրության դիտարկումը, ազգային անվտանգության իրավական ապահովման կատարելագործման, միջէթնիկական եւ միջկրոնական ընդհարումները կանխելու օրենսդրական նախաձեռնությունների մշակում, կովկասյան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գծով պետական նպատակային ծրագրերի իրագործման խորհրդարանական հսկողության սահմանում, Կովկասի մյուս կարեւորագույն խնդիրների լուծում, հաղորդում է Regions.ru-ն: