2 հոկտեմբերի 2020 - 15:40 AMT
ՊՆ. Զերծ մնացեք ընկած արկերի տեղանքի մասին ֆոտո ու վիդեո հրապարակելուց

Պաշտպանության նախարարությունը հորդորում է կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Դրանով դուք ուղղորդում եք հակառակորդի կրակը՝ այդ կերպ վտանգելով ձեր և ձեր հարազատների անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։