2 հոկտեմբերի 2020 - 15:42 AMT
ԵՄ-ն հումանիտար օգնություն կցուցաբերի ԼՂ բնակչությանը

Եվրամիությունը շտապ հումանիտար օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժած բնակչությանը՝ շփման գծի երկու կողմում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման գծով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունների կապակցությամբ ԵՄ-ն շտապ հումանիտար աջակցություն կցուցաբերի քաղաքացիական բնակչությանը՝ շփման գծի երկու կողմում»,-գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։