2 հոկտեմբերի 2020 - 16:34 AMT
ՊԲ․ 5 ինքնաթիռ ու 3 ուղղաթիռ ենք խոցել

Արցախի պաշտպանության բանակի ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։