2 հոկտեմբերի 2020 - 17:57 AMT
Արտասահմանցի և տեղացի լրագրողները՝ կրկին հակառակորդի թիրախում

Միջազգային և տեղական տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է հակառակորդի կողմից, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Տուժածներ չկան:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հոկտեմբերի 1-ին Մարտունիում հրետակոծություններից վիրավորվել էին տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։Հրետակոծությունից վիրավորվել էր 4 լրագրող, որից 2-ը՝ ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներ։ Ֆրանսիացի լրագրողներից մեկի վիճակը ծանր էր, սակայն արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Ստեփանակերտում վիրահատվելուց հետո, նա տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ հետո տարհանվել Ֆրանսիա։