2 հոկտեմբերի 2020 - 18:15 AMT
Ադրբեջանը բալիստիկ հրթիռներով թիրախավորում է քաղօբյեկտներ

Հակառակորդը բալիստիկ հրթիռներով թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ կիրառվել է հավանաբար նաև LORA հրթիռներ։

Իսրայելական արտադրության LORA համակարգերի ադրբեջանական հրթիռների տրամաչափը 625 մմ է, ըստ տվյալների` առավելագույն հեռահարությունը՝ 430 կմ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։