2 հոկտեմբերի 2020 - 18:59 AMT
Հայկական ԶՈւ-ն Ադրբեջանից ԲՏՌ-82Ա է առգրավել

Հայկական կողմը հակառակորդից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ է առգրավել։ Զինտեխնիկայի լուսանկարը հրապարակել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ԲՏՌ-82Ա նախատեսված է կենդանի ուժը մարտի դաշտ տեղափոխելու և կրակով աջակցելու համար: Զինված է թնդանոթով և գնդացրով: Անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող անձնակազմը՝ մինչև 8: Արտադրվում է 2011 թվականից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։