2 հոկտեմբերի 2020 - 19:32 AMT
Չիչերինան բունկերում համերգ է տվել

Ռուսաստանցի երգչուհի Յուլիա Չիչերինան Արցախի առաջնագծի թաքստարաններից մեկում համերգ է տվել։ Այս մասին հայտնում է WarGonzo տելեգրամյան ալիքը։

Աղբյուրը նաև տեսանյութ է հրապարակել։

Ավելի վաղ երգչուհին ադրբեջանական ԱԹՍ-ի կրակի տակ էր ընկել, հասցրել թաքնվել բլինդաժում։

Ըստ տեղեկությունների՝ նա Արցախում է բլոգեր ամուսնու հետ, հակամարտության հարցում աջակցում է հայկական կողմին։