2 հոկտեմբերի 2020 - 20:12 AMT
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին, կան շատ տուժածներ

Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ Այս մասին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով` ենթադրաբար, բնակելի տներ են ոչնչացվել, կան շատ տուժածներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված: