2 հոկտեմբերի 2020 - 21:37 AMT
Կադրեր՝ հրետակոծված Ստեփանակերտից

Հայակակն միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծման առաջին կադրերը։

Հոկտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաքը 3 անգամ հրթիռակոծվել էր, թիրախավորվել էին խաղաղ բնակիչներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ բազմաթիվ վնասներ կան քաղաքում, կան նաև վիրավորներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։