2 հոկտեմբերի 2020 - 23:31 AMT
Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում վնասել են ՀՀ եկող ինտերնետային կաբելները

Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում երկու անգամ վնասել են միջազգային նշանակության՝ Հայաստանին ինտերնետով ապահովող օպտիկամանրաթելային կաբելները։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել. նշվում է, որ խնդիրը լուծվել է, ինտերնետի մատակարարումը՝ վերականգնվել։

Civil.ge-ի փոխանցմամբ, մասնավորապես, սեպտեմբերի 28-ին վնասվել է Հայաստանին միացող օպտիկամանրաթելային ինտերնետ-կաբելը, որն անցնում է ՀՀ սահմանակից ադրբեջանաբնակ Սադախլոյի ջրերով։

Սեպտեմբեր 29-ի գիշերը անհայտ անձը կտրել է ստորերկրյա օպտիկամանրաթելային ինտերնետ-կաբելն ադրբեջաբնակ Դմանիսի մունիցիպալիտետի գյուղերից մեկում։ Կաբելի շահառուներից է նաև Հայաստանը։