3 հոկտեմբերի 2020 - 13:26 AMT
Ֆոտո. Վարդենիսում հայտնված թուրքական արկը

Հայկական կողմը ցուցադրել է ՀՀ տարածքում` Վարդենիսում հայտնված թուրքական արկը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարը` մակագրելով «թուրքական արկը Վարդենիսի Կութ գյուղում»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։