3 հոկտեմբերի 2020 - 17:07 AMT
Արցախի համար արդեն $20 մլն-ից ավելի է հավաքվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավի արդյունքում հոկտեմբերի 3-ի ժամը 17:00-ի դրությամբ արդեն հավաքագրվել է $20,249,941:

Դրամահավաք-արշավը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվություններ բանակի համար կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):