17 փետրվարի 2009 - 14:31 AMT
Ֆրանսիան ընդունել է իր մեղքը Հոլոքոսթի համար
Ֆրանսիայի բարձրագույն իրավաբանական մարմինը` Պետխորհուրդը ճանաչել է պետության պատասխանատվությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների բռնագաղթի համար: Պետական խորհուրդը հայտարարել է, որ ֆրանսիական պետությունը թույլ է տվել եւ մասնակիորեն նպաստել է հրեաների բռնագաղթին դեպի համակենտրոնացման ճամբարներ առանց նացիստների պարտադրանքի: Սակայն խորհուրդը նաեւ ընդունել է, որ Ֆրանսիան փոխհատուցում է վճարել Հոլոքոսթի ժամանակ զոհվածների հարազատներին, հաղորդում է France Press-ը:

1942-1944թթ. շուրջ 76 հազար հրեա է բռնագաղթվել Ֆրանսիայից Վիշիի նացիստներին համակրող կառավարության կողմից: