17 փետրվարի 2009 - 16:21 AMT
Եթե Բաքուն ցանկանա լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, ՀԱՊԿՆ գործի կդնի Արագ արձագանքման հավաքական ուժերը
ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ) ստեղծվել են հակազդելու համար այն մարտահրավերներին, որ կարող են սպառնալիք լինել կազմակերպության երկրների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը: «Օրինակ, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողություններըր եւ փորձի լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, ապա ԱԱՀՈՒ-ն կգործարկվի, դա կանխելու նպատակով»,-ասել է Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը, հանդիսանալով ԱՊՀ անդամ, պետք է պահի իրեն իր ստանձնած պարտավորությունների համաձայն:
ԱԱՀՈՒ ստեղծման մասին որոշումը կայացվեց փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում: