4 հոկտեմբերի 2020 - 17:34 AMT
Ստեփանակերտում ու Շուշիում քաղաքացիական զոհեր կան

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում, հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,- ասել է Պողոսյանը, փոխանցում է Armenpress-ը։

Հոկտեմբերի 3-ից սկսած հակառակորդը պարբերաբար հրթիռակոծում ու հրետակոծում է Արցախի մայրաքաղաքն ու այլ քաղաքներ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։