17 փետրվարի 2009 - 16:25 AMT
WBO նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը կրկին դուրս կգա ռինգ
Թեթեւ քաշում նախկին WBO չեմպիոն Արթուր Գրիգորյանը, որը բռնցքամարտիկի իր կարիերան ավարտեց 2004թ., կրկին դուրս կգա ռինգ փետրվարի 24-ին «Universum» պրոմոուտերական ընկերության 25-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ: Գրիգորյանի մրցակիցը վեց ռաունդներից կազմված մենամարտում կլինի բուլղարացի Կիրկոր Կիրկորովը:

Աշխարհի չեմպիոններ Սյուզի Քենթիկյանը, Ինա Մենցերը, Ալեսյա Գրաֆն ու Ռեգինա Հալմիխը «Universum» պրոմոուտերական ընկերության հոբելյանական հանդիսության ժամանակ հանդես կգան անսովոր ոճում` կկրեն ռաունդների համարներով պաստառները:

Նշենք, որ Գրիգորյանը, որն այս տարի դառնում է 42 տարեկան, WBO չեմպիոն է եղել 1996-2004թթ.: Հայազգի Արթուրը հանդես էր գալիս Ուզբեկստանի համար: Սիրողական ռինգում նա հաղթել է Բարի կամքի խաղերում Սիեթլում, եղել է 1991թ. աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրը, ԽՍՀՄ վերջին վաստակավոր վարպետներից մեկն է: Նրա հաշվին են հաղթնակներ այնպիսի պրոֆեսիոնալների հանդեպ, ինչքպիսիք են Լեոնարդո Դորինն ու Շեյն Մոսլին: Ընդամենը նա 38 մենամարտ է ունեցել, որոնցից 37-ում հաղթել է, կրելով մեկ պարտություն բրազիլացի Ասելինո Ֆրեյթասից:

Մարզական կարիերայի ավարտից հետո նա մնացել է աշխատելու «Universum»-ում որպես մարզիչ: