5 հոկտեմբերի 2020 - 09:31 AMT
ՊՆ. Արցախում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են

Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերվա ընթացքում և հոկտեմբերի 5-ի վաղ առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։