Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 52, 677-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 181-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ը, կիրակի էր և ախտորոշիչ լաբորատորիաների մի մասը չի աշխատել։
Մահվան 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից,։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 984 դեպք կա, այլ պատճառով՝ 302։
Ապաքինվել է ևս 38 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,710 է, փաստացի բուժվողներինը՝ 6681։
Մեկ օրում թեստավորվել է 1054 մարդ։ Ընդհանուր առմամբ, 308,019 թեստ է արվել։